Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկային մարմինները «ՍԱՍ»-ում հայտնաբերել են ապրանքներ, որոնց վաճառքից պետությանը հարկ չի մուծվում. «Փաստ»

Հունվար 21,2017 12:08

Երեկ, առավոտյան ժամը 10:00–ից հարկային մարմինները բազմաթիվ խմբերով միաժամանակ սկսել են ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի անխտիր բոլոր ՍԱՍ սուպերմարկետներում:

Մասնագետների աչքից ոչինչ չի վրիպում: Ասում են’ սեփականատեր ՍԱՍ–ի Արտակը (Արտակ Սարգսյան) շոկի մեջ է: Առայժմ ստուգումների արդյունքների մասին դեռ վաղ է խոսելը, մանավանդ, հարկայիններն առայժմ ոչ մի ինֆորմացիա չեն հաղորդում:

«Փաստին» հաջողվել է պարզել, որ հարկային մարմինները բոլոր սուպերմարկետներում հայտնաբերել են ապրանքներ, որոնց վաճառքից պետությանը հարկ չի մուծվում:

Այսինքն, համակարգիչով տվյալներն անց են կացնում, կտրոն են տալիս, բայց իրավական, ընդհանուր վաճառքի մեջ այդ ապրանքների տվյալները չեն մտնում ու այդքան մասով հարկ չի վճարվում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031