Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ այլ ավիաընկերություն Գյումրու օդանավակայանում՝ «Պոբեդայից» բացի

Հունվար 21,2017 20:34

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գործարարների հետ հանդիպման ժամանակ, երբ խոսք գնաց Գյումրիում տուրիզմը զարգացնելու ու այս ուղղությամբ վարչապետին 4 օրից հստակ առաջարկ ներկայացնելու մասին, տեղեկացրեց, որ շուտով Գյումրու օդակայանից թռիչքներ կսկսի իրականացնել մեկ այլ ավիաընկերություն, որը պատկանում է գյումրեցու:

Քաղաքապետը չցանկացավ տալ ավիաընկերության ու նրա  տիրոջ անունը, չասաց անգամ, թե  որ ուղղությամբ թռիչքներ կիրականացնի, սակայն տեղեկացրեց, որ շուտով այն իրականություն կդառնա: «Տուրիզմը ուզի, թե չուզի Գյումրիում զարգանալու է, էսօր «Պոբեդա» ընկերությունն է եկել Գյումրի, նմանատիպ ընկերություններ գալու են: Հիմա մի հատ ընկերություն, արդեն իսկ պայմանավորվածություն կա, գյումրեցի է,  ճիշտն ասած, այս պահին չեմ ուզում անունը տալ, մենք պետք է անպայման այնպես անենք, որ այս ընկերությունը նույնպես գա: Երրորդ, չորրորդ ընկերությունը եւս բերելու ենք…»,-ասաց Սամվել Բալասանյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031