Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՄ-ը միացավ Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը

Հունվար 22,2017 23:03

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան էջում կատարել է գրառում, որով տեղեկացնում է, որ ԱԻՄ-ը միանում է Սեյրան Օհանյան, Վիկտոր Դալլաքյան, Վարդան Օսկանյան և Արամ Սարգսյան համագործակցությանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«ԱԻՄ-ը իր ղեկավար մարմնի՝ Ներկայացուցչական Խորհրդի քուեարկութեամբ (19 կողմ 2 դէմ) միանում է ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆԵԱՆ, ԱՐԱՄ ՍԱՐԳՍԵԱՆ, ՎԻԿՏՈՐ ԴԱԼԼԱՔԵԱՆ ԵՒ ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆԵԱՆ գործիչների անունով հանրութեանն յայտնի նախընտրական համագործակցութեանը։

Յունուար 22-ի ժամը 15։50-ի դրութեամբ կողմ են արտայայտուել՝ ԱԻՄ Ներկայացուցչական խորհրդի հետեւեալ անդամները՝ Արկադի Վարդանեան (ՆԽ նախագահ), Պարոյր Հայրիկեան, Սուսաննա Գրիգորեան, Սուսաննա Աւագեան, Աշոտ Վարդանեան, Էմմա Շաշիկյան, Գագիկ Սարուխանեան, Կարինէ Ստեփանեան, Կարէն Բարսեղեան, Գառնիկ Ներսիսեան, Աննման Խաչատրեան, Երուանդ Փահլեւանեան, Սիրանուշ Չիբուխչեան, Հայկ Բաղդասարեան, Մանեա Այուազեան, Գաբրիել Տէր-Կարապետեան, Սամսոն ՍՍարդարեան, ինչպէս նաեւ ՆԽ փոխարինող անդամներ՝ Միտուշ Մարգարեան, Վարդան Բաղդասարեան, Սմբատ Մուղդուսեն, Իւրայ Յակոբեան, Նազիկ Ղազինեան, Հասմիկ Խալիկեան, Վարդուշ Բոտոյեան եւ Անուշ ու Վահան Յարութիւնեաններ։

Դեմ են՝ ՆԽ անդամներ Հայկ Աւագեանն ու Վահան Լուլուկեանը։ Քուէարկութեանն առայժմ չեն մասնակցել (զուտ տեխնիկական պատճառներով) Սեւան Կալլոշեանը, Աիդա Վարդանեանը, Արսէնն Պօղոսեանը, Վրէժ Զատիկեանը եւ Կարո Եղնուկեանը (բանտում է)։ Նման դէպքերում հաշուի են առնւում առաջին փոխարինողների ձայները։ Արդիւնքում ունենք՝ 19 կողմ եւ երկու դէմ։ ԱԻՄ-ը նշուած համագործակցութեան չորրորդ կուսակցութիւն-գործընկերն է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031