Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության հանձնախմբի 14-րդ նիստը

Հունվար 23,2017 11:17
mayr ator

Հունվարի 22-ին Հռոմում մեկնարկեց Կաթոլիկ-Արևելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը: Հանձնախմբի աշխատանքները կընթանան մինչև հունվարի 28-ը: Երկխոսության համար նախատեսված աստվածաբանական թեման է «Ս. Հաղորդության խորհուրդը և Եկեղեցին»: Նիստի ընթացքում միացյալ հանձնախմբի 26 անդամները քննարկելու են երկու եկեղեցական ընտանիքներում Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը, ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները եւ եկեղեցաբանական արտահայտումները:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանձնախմբի աշխատանքներին պաշտոնապես մասնակցում են ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. վարդապետ Անանյանը:
Հայոց Եկեղեցում Ս. Հաղորդության խորհրդի ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները ներկայացվելու են «Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը. Ս. Պատարագի և Եկեղեցու աստվածաբանական առնչակցությունները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ» խորագրով զեկույցում:

 

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031