Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այն մարդն եմ, որը Ծառուկյանից չի հեռացել, որ Ծառուկյանի գալով նորից մոտենա կամ վերադառնա». Տիգրան Ուրիխանյան

Հունվար 23,2017 12:14

«Կառուցողական, ալտերնատիվ, հավասարակշռված…Այլընտրանք բառը չեմ ուզում գործածել՝ հայտնի պատճառներով, բայց եղածին ուրիշ տարբերակ, ուրիշ իրականություն բերող իր գործունեությունն ինձ համար կարեւոր է եղել»,- այսօր «Հենարան» ակումբում «Ալյանս» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ուրիխանյանն այսպես ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին ու նրա գործունեությունը:

Ըստ նրա, հազարավոր մարդիկ այս ընթացքում տեսել են, թե ինչպես է Գագիկ Ծառուկյանը սպորտի, մշակույթի, եկեղեցու, ուսանողության, սփյուռքի եւ այլ ոլորտներում կատարում համապատասխան գերատեսչությունների արածի հետ համադրելի եւ նույնիսկ երբեմն ավելի գործունեություն՝ բացարձակ կապ չունենալով քաղաքականության հետ. «Սա ինչ է նշանակում՝ ՀՀ-ում կա մի անձնավորություն՝ իր ստեղծած տիրույթով, դա կլինի կոմերցիոն, բարեգործական, թե ինչպես, որը իրականացնում է շատ կոնկրետ գործունեություն եւ քաղաքականության մեջ լինելու ժամանակ չի վերածում այն որեւէ մի քաղաքական գործչի, բեւեռի դեմ ուղղված գործունեության»:

Տիգրան Ուրիխանյանի խոսքերով՝ Գագիկ Ծառուկյանը տարբերվել է ծայրահեղ ընդդիմադիր կեցվածք դրսեւորողներից, իր ուրույն կեցվածքն է ունեցել քաղաքական դաշտում, չի փորձել ժամանակավորապես շահել ծայրահեղ ընդդիմադիրների համակրանքը՝ ծայրահեղական հռետորաբանությամբ, «միեւնույն ժամանակ իր քաղաքական կուրսը երբեք չի զբաղեցրել իշխանության այն տիրույթը, որտեղ կա մեծ անհամաձայնություն ՀՀ պրոբլեմների մեջ թաթախված գրեթե բոլոր քաղաքացիների մոտ»:

Տիգրան Ուրիխանյանն ասաց. «Գագիկ Ծառուկյանի անփոխարինելիությունը հենց այս հարցում է: Բոլոր նրանք, ովքեր սառած նստած սպասում էին՝ կվերադառնա, թե չի վերադառնա, ովքեր վերադարձից անմիջապես հետո փորձեցին թերահավատության եւ շատ ժամանակ, իհարկե, ուղղորդված իբր տեղեկատվական հոսքեր ձեւավորել, պետք է առաջին հերթին հասկանան, որ նա չի կարող, չի ուզում եւ երբեւէ չի էլ փորձել զբաղեցնել ոչ ծայրահեղականների հռետորաբանությամբ, երբեմն նաեւ գործողություններով հագեցած դաշտը, ոչ առավել եւս իշխանության»:

Նա, ըստ Ուրիխանյանի, իր վերադարձի ելույթով պարզ մատնանշեց այն պատճառները, թե ինչու է ինքը ուզում զբաղվել քաղաքականությամբ:

Հարցին՝ միանալո՞ւ եք Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծվող դաշինքին՝ Տիգրան Ուրիխանյանը պատասխանեց. «Ես այն մարդն եմ, որը Ծառուկյանից չի հեռացել, որ Ծառուկյանի գալով նորից մոտենա կամ վերադառնա»: Նա ասաց, որ եթե կա իր անհրաժեշտությունը՝ կլինի այդ դաշինքում, բայց այդ հարցին պիտի պատասխանի դաշինքը:

Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ «Ալյանսի» վարչությանն առաջարկել է իր տարբերակն ու մոտեցումները, կուսակցությունը փետրվարի 4-ի համագումարում կկկայացնի իր որոշումը, եթե կընդունեն իր առաջարկը՝ կգնան միասնաբար:

Նա ասաց, որ թե խորհրդարանում, թե դրանից դուրս եթե զբաղվի քաղաքականությամբ, ապա իրականացնելու է բացառապես այն քաղաքական կուրսը, որը եղել է բոլորի աչքի առաջ այս տարիների ընթացքում»: Ուստի, նա ընդգծեց, որ եթե որեւէ դաշինքի, որեւէ ուժի միանա, այդ ուժը պետք է գնա իր մատնանշած ճանապարհով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031