Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորում կյանքի կոչվեց արտահանման խթանմանն ուղղված նոր նախագիծ

Հունվար 23,2017 12:38

ՀՀ կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման ու հայկական գինեգործական ավանդույթների հանրահռչակման հիմնական առաքելությամբ՝ Ծաղկաձորում կյանքի կոչվեց արտահանման խթանմանն ուղղված նոր նախագիծ։ Հայաստանի զբոսաշրջային քաղաքներից մեկի բնակիչներն ու այցելուներն այսուհետև կարող են հայկական գինի և մոռացված ճաշատեսակներ վայելել «VINUM» գինետանը։ Նախագծի հիմնադիր Ստեփան Ավագյանի խոսքով՝ հայկական գինեգործական ավանդույթները հավուր պատշաճի ներկայացված չեն աշխարհում, մինչդեռ, ըստ նրա, կան բոլոր նախադրյալները՝ պնդելու, որ Հայաստանն աշխարհում կարող է հայտնի դառնալ իր բարձրակարգ արտադրանքով։

«Մենք որդեգրել ենք նոր մոտեցում՝ լուծելով է մի քանի խնդիր՝ զբոսաշրջության զարգացման, գինու մշակույթի հանրահռչակման և տեղական գինեգործների համար հարթակ դառնալու։ Նպատակ ունենք «VINUM»-ը դարձնել բրենդ, որի ներքո տեղական արտադրողները կարող են ներկայացնել իրենց գինին թե տեղական, թե դրսի սպառողներին»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի Ներդրողների աջակցության բաժնի մասնագետ Ստեփան Ավագյանը։

Տեղական արտադրողների համար կենտրոնը կարևոր է հատկապես նրանով, որ արդեն զբոսաշրջիկներին ու սպառողներին կարող են ներկայանալ ոչ միայն գովազդով, այլ նաև արտադրանքի համտեսով:

Սկզբնական շրջանում գինետանը կաշխատի տասը մասնագետ, որոնք հիմնականում երևանաբնակներ են: Նախատեսվում են վերապաստրաստման դասընթացներ նաև ծաղկաձորցիների համար։ Նախագիծը հեռանկարում նպատակ է դնում տարածվել նաև Հայաստանի այլ քաղաքներում, իսկ ճանաչելի դառնալուց հետո՝ Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում։

 

Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031