Լրահոս
Օրվա լրահոսը

«Սանիթեք» ընկերությանը հանձնարարվել է նախապատրաստվել առաջիկա օրերին կանխատեսված ձյան տեղումներին

Հունվար 23,2017 14:13

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ, Հայպետհիդրոմետ ծառայության տվյալների համաձայն, հունվարի 25-ի երեկոյան ժամերից Երևանում սպասվում են ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև հունվարի 28-ը ներառյալ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այսօրվանից նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին:

«Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին: Վարչական շրջանների ղեկավարներին և համապատասխան ծառայություններին էլ հանձնարարում եմ վերահսկել ինչպես նախապատրաստական աշխատանքների ընթացքը, այնպես էլ ձնամաքրման պատշաճ իրականացման կազմակերպումը: Ձնամաքրումն առավել օպերատիվ իրականացնելու և «Սանիթեք» ընկերությանն աջակցելու նպատակով այդ աշխատանքներում ներգրավեք նաև վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներն ու տվյալ ծառայությունների և համատիրությունների աշխատակիցներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է նաև խստորեն վերահսկել, որ տնտեսվարող սուբյեկտները ևս պատշաճ իրականացնեն Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշման պահանջների համաձայն օբյեկտների հարակից տարածքների ձնամաքրման աշխատանքները:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ շեշտել է ձյան տեղումների պայմաններում առավելագույնս արդյունավետ աշխատելու անհրաժեշտությունը:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031