Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը պաշտոնատար անձանց մեղադրել է առերևույթ հանցանքներ կատարելու մեջ

Հունվար 23,2017 18:20

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել խուլիգանության մեջ մեղադրվող փաստաբան Վահագն Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, թե ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրեն հարկադրել են կեղծ ցուցմունքներ տալ և կատարել են պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով` 15.12.2016թ.-ին ՀՀ ՔԿ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալն ու նույն բաժնի ավագ քննիչը փաստաբան Վահագն Մ.-ին ձերբակալումից ազատելու պայմանով և նրա կնոջը քննչական բաժնում պահելու սպառնալիքով հարկադրել են ընդունել փաստաբանի կողմից խուլիգանություն կատարելու հանգամանքը և կեղծ ցուցմունքներ տալ:

Բացի այդ, թե՛ Վահագն Մ.-ն և թե՛ նրա կինը Հատուկ քննչական ծառայությանը հայտնել են, որ հիշյալ քննչական բաժնի քննիչը կեղծել է փաստաբանի կնոջ` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, այսինքն` առանց վերջինիս ներկայության նրա անունից քրեական գործով ապացույց հանդիսացող փաստաթուղթ է կազմել և դրանում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձանց կողմից ցուցմունք տալուն հարկադրելու և քրեական գործով ապացույց կեղծելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասի և 349-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031