Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինականացնելով գենդերային կարծրատիպերը` ՀՀ դատական համակարգն ու գենդերային խտրականությունը գենդերային հիմքով ընտանեկան բռնությունների գործեր քննելիս

Հունվար 24,2017 12:26

Զեկույցը պատրաստվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» կողմից ընտանեկան բռնության ու գենդերային խտրականության 8 գործի մշտադիտարկման, այդ գործերով ներառված փաստաբանների, բռնությունից տուժած կանանց, Կոալիցիայի անդամ կազմակերպությունների աշխատակիցների հետ հարցազրույցների ու ՀՀ Արդարադատության նախարարության Դատալեքս դատական տեղեկատվական համակարգի միջոցով դատական գործերի հետազոտման արդյունքների և միջազգային իրավական պրակտիկայի համադրմամբ:

Կոալիցիայի հիմնադրումից` 2010 թ-ից, Կոալիցիայի անդամները ներկա են գտնվել ընտանեկան ու գենդերային բռնությունից տուժած 9 կանանց դատական գործով շուրջ 60 դատական նիստի 11 դատական ատյաններում` Արարատի և Վայոց Ձորի մարզերի, Աբովյան քաղաքի, Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների, Արտաշատի, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարաններում, ՀՀ Վարչական դատարանում, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարաներում և ՀՀ Վճռաբեկ դատարանում:

Զեկույցի խնդիրն է պարզել` արդյոք ՀՀ ներպետական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները դե յուրե նախատեսում ու ապահովում են կնոջ արդարադատության մատչելիության լիարժեք իրացումը` երաշխավորելով արդար դատաքննություն, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ և զերծ լինելով ուղղակի ու անուղղակի խտրականության ու վնասակար կարծրատիպային դրսևորումներից:

 

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031