Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նշանակումներ դատախազությունում

Հունվար 24,2017 15:29

ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել Արդարադատության ակադեմիայի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը, որին զուգահեռ շրջանավարտները ստացել են նաև ՀՀ դատախազության ստորաբաժանումներում  դատախազի պաշտոնին  նշանակման հրամանները:

Շնորհավորելով արդեն նորանշանակ դատախազներին՝  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդգծել է դատախազի աշխատանքի կարևորությունը, նշելով որ երիտասարդ կադրերից ակնկալվում է ակտիվ ու նախաձեռնողական գործունեություն՝ ի նպաստ դատախազության համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը՝ օրինականության ամրապնդման, մարդու իրավունքների անշեղ պաշտպանության գործում:

ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է հատկապես ՀՀ զինվորական դատախազության ստորաբաժանումներում աշխատանքը, նշել, որ այն պահանջում է առավել պատասխանատու և  նրբանկատ մոտեցում:

Նորանշանակ դատախազներին շնորհավորել է նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը, վստահություն հայտնելով, որ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կուղղվեն իրավական պետության ամրապնդմանը:

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031