Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում ընդունվել է ընտանեկան բռնությունն ապաքրեականացնող օրինագիծը

Հունվար 27,2017 16:57

Ռուսաստանի պետդուման երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է ընտանիքի անդամների և մերձավորների նկատմամբ ծեծը ապաքրեականացնող օրենք, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Համաձայն օրենքի՝ մերձավորների նկատմամբ ծեծը հանվում է քրեական հանցագործությունների ցանկից և այսուհետ կհամարվի վարչական իրավախախտում:

Գործակալությունը գրում է, որ այդ միջոցներն ուղղված են Քրեական օրենսգրքի դրույթների ոչ միանշանակ մեկնաբանության դեմ, որոնք առաջացել էին այն բանից հետո, երբ 2016թ. հուլիսին ընդունվեց մերձավորների նկատմամբ ծեծը պատասխանատվության ենթարկելու մասին օրենք: Այդ ժամանակ հասարակության մեջ կարծիք կար, որ ընտանեկան բռնությունն ավելի վտանգավոր խախտում է, քան օտարների ծեծը: Ընդ որում, պատասխանատվությունը կախված է այն բանից՝ որքան մոտ հարաբերություններ ունեն տուժողը և պատասխանատվության ենթարկվող անձը:

Այժմ ընտանեկան բռնության համար նախատեսվում է պատիժ պարտադիր աշխատանքի (մինչև 360 ժամ), ուղղիչ աշխատանքների (մինչև 1 տարի), ազատազրկման կամ ազատության սահմանափակման (մինչև 2 տարի), հարկադիր աշխատանքի (մինչև 2 տարի) կամ մինչև 6 տարի կալանքի տեսքով:

Ըստ օրինագծի՝ ծեծը վարչական իրավախախտում կհամարվի միայն առաջին անգամ, կրկնվելու դեպքում քրեական պատասխանատվություն է սահմանվում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031