Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտզալ. Հայաստանի հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Էստոնիայի նկատմամբ

Հունվար 27,2017 22:27

Լատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի երկրորդ տուրի հանդիպումը Էստոնիայի և Հայաստանի հավաքականների միջև: Առաջին խաղակեսն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով՝ 4։0 հաշվով։

Գոլերի հեղինակներ դարձան Սարո Գալստյանը, Անդրանիկ Կարապետյանը, Գարեգին Մաշումյանը և Սարգիս Նասիբյանը։

Երկրորդ կեսում թիմերը մեկական գոլ փոխանակեցին։ Մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Սարո Մարդանյանը։ Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ 5։1 հաշվով և վաստակեց 6 միավոր։

Այսօր՝ ավելի ուշ, տեղի կունենա խմբի երկրորդ տուրի մյուս հանդիպումը Գերմանիայի և Լատվիայի հավաքականների միջև, իսկ վերջին տուրում՝ հունվարի 29-ին, մեր թիմը կմրցի Լատվիայի հավաքականի հետ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031