Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ որ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ք՝ կասեմ՝ մորդ կտանես կհանձնես, էլա՞վ». Գեներալ Մանվել

Հունվար 28,2017 13:58

Այսօր Եռաբլուր էին այցելել ԵԿՄ-ականները` գեներալ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ընտրություններին մասնակցելո՞ւ եք, նա պատասխանեց. «Ես միշտ էլ ցուցակով գնացել եմ, եթե հարկ լինի, էդ հլը կորոշենք: Պրիչոմ, ես որպես քաղաքացի պարտավոր եմ ու կոչ եմ արել բոլոր մեր երկրապահ ընկերներին, որ մենք իրավունք չունենք մեր երկրի ճակատագրին չմասնակցելու, մեր բախտին չմասնակցելու»:

Հարցին՝ ցուցակում Ձեր մասնակցության հարցը քննարկվե՞լ է արդեն, տեղ ունե՞ք՝ նա պատասխանեց՝ բացարձակապես:

Հարցին՝ մամուլում քննարկումներ կան, որ վերջին  շրջանում ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ այնքան էլ լավ չեն՝ Մանվել Գրիգորյանը դա հերքեց. «Ինչի՞ պիտի խնդիր ունենամ ՀՀԿ-ի հետ: Խի՞ պիտի խնդիր ունենամ, ինչի՞ համար, անունը ի՞նչ եք դնում»: Դիտարկմանը, որ գուցե Սեյրան Օհանյանի հետ լինեք՝ նա պատասխանեց. «Ա լավ, էլի: Մարդ կա, թող գա ընձի միանա, ես ի՞նչ միանամ»:

Լրագրողները հարցրեցին, թե ինչպես է վերաբերում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ կարելի է հողեր հանձնել՝ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իրան էլ հարցրեք, ինքն է խոսում: Ինձ-որ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ք՝ կասեմ՝ մորդ կտանես կհանձնես, էլա՞վ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031