Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու չի՞ եղել, որ գրիչով գրելուց ձեռդ թանաքոտում ես». Գեներալ Մանվելը՝ բանակում սպանությունների մասին

Հունվար 28,2017 19:40

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ տվյալներով՝ Հայոց բանակում անցյալ տարի եղել է 82 մահվան դեպք, որից 7-ը սպանություն է, 12-ը՝ ինքնասպանություն, 14-ը՝ դժբախտ պատահար, 2-ը մահացել են առողջական խնդիրներից, 1-ը մահացել է էլեկտրահարումից 13-ը՝ անհայտ պատճառներով, իսկ միայն այս տարվա 25 օրերի ընթացքում արդեն 5 մահվան դեպք ունենք:

Այսօր այս առնչությամբ մեր հարցին՝ սա մտահոգիչ չէ՞՝ գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Պատահում է: Ամեն ինչ լինում է, որովհետեւ էդ երեխեքը զենքի հետ…անզգույշ շփում է, անզգույշ կիրառում է: Լինում են դեպքեր, բայց բանակում մեծ քանակությամբ 18-ից մինչեւ 40 տարեկան ծառայողներ կան, որոնք օրվա մեջ գիտե՞ս ինչքան, տասնյակ հազարավոր մարդիկ զենքի հետ շփվում են՝ ծառայություն են անցկացնում:

Էդ լարվածությունից ելնելով էլ…դաժե դու չի՞ եղել, որ գրիչով գրելուց ձեռդ թանաքոտում ես, բան…դեպքեր պատահում են: Աշխարհի բոլոր բանակներում էլ նմանատիպ բաներ կան: Էն ա, որ պիտի զգույշ լինեն: Անփութություն լինում ա, ընկնում են ջուրն էլ են խեղդվում, բայց որ վերցնենք՝ սահմանում ինչքա՞ն հայ երիտասարդ է զոհվում՝ դրսերում: Մի օր դա չենք ասում՝ խի՞ են զոհվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031