Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Աշոտ Աղաբաբյանը դուրս մնացել ՀՀԿ պատգամավորացուների ցուցակից. պատգամավորի պարզաբանումները

Հունվար 30,2017 21:23
Ashot agababyan

Aravot.am-ը  Շիրակի մարզից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իր անունը չկա Շիրակի մարզի ՀՀԿ վարկանիշային ցուցակում, չի՞ մասնակցելու ընտրություններին: Ի պատասխան մեր հարցի, պարոն Աղաբաբյան ասաց. «Մասնակցել-չմասնակցելը կուսակցության որոշելիքն է, եթե նոր, երիտասարդ, խելացի  կադրեր գան, ես իմ տեղը կզիջեմ, խնդիր չունեմ»:

Մեր դիտարկմանը, թե  շատերը, ՀՀԿ-ից նեղվելով, հեռացան կուսակցության շարքերից՝ միանալով Գագիկ Ծառուկյանին, հնարավո՞ր է ձեր թեկնածությունը չառաջադրելու դեպքում, դուք էլ հեռանաք ՀՀԿ-ից, Աշոտ Աղաբաբյանն ասաց. «Ես նեղվածություն չունեմ, ես կուսակցության զինվոր եմ, մեր կուսակցությունն անկախության բանակի հիմքերի վրա է կառուցված և մեր մոտ կա խնդիր, որ բոլոր իրադարձություններում մենք պետք է զինվոր մնանք՝ համապատասխան բանակին ու Հանրապետական կուսակցությանը»:

Աշոտ Աղաբաբյանը նշեց նաև, որ ԱԺ ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է՝ սատարելով իր կուսակից ընկերներին:

Մենք Աշոտ Աղաբաբյանին չառաջադրելու մասին պարզաբանումներ խնդրեցինք  նաև Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից: Վերջինս ասաց. «Ես ցուցակի մասին առայժմ չեմ խոսի մինչև քննարկումներն ավարտված չլինեն, ցուցակը պատրաստ չլինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031