Լրահոս
Օրվա լրահոսը

Մամուլի քարտուղար. «Քաղաքացիները նախարարին դիմում են ամենատարբեր խնդիրներով»

Հունվար 30,2017 23:22

Յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում քաղաքացիների ընդունելության օր է: Մարդիկ նախապես հերթագրվում են ու նշանակված ժամին իրենց հուզող հարցերով հանդիպում նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ: Aravot.am-ը ներկա է եղել դրանցից մեկին:

Մեզ թվում էր, թե հաշվի առնելով ոլորտի ուղղվածությունը, քաղաքացիները պետք է որ դիմեին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խնդիրներով եւ առաջարկներով. ասենք, առողջ ապրելակերպի կազմակերպման, հանրակրթական դպրոցներում ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդման եւ այլն: Սակայն ընդունելությանը մեր ներկա գտնվելու օրը միայն մեկ հարց էր վերաբերում սպորտին:

«Ցուցակագրում ենք բոլորին, ովքեր զանգահարում են կամ գալիս: Նախարարին դիմում են ամենատարբեր խնդիրներով, սկսած աշխատանքի տեղավորվելու խնդրանքից, ոլորտի հետ բացարձակապես առնչություն չունեցող հարցերից, վերջացրած անձնականով: Նախարարը լսում է նրանց եւ հնարավորություն լինելու դեպքում աշխատում օգտակար լինել, աջակցել», – ասում է նախարարի մամուլի խոսնակ Աստղիկ Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031