Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր սերիալները նկարվում են հատուկ պատվերով, որ մարդիկ փակվեն իրենց տներում եւ չմասնակցեն որեւէ հարցի լուծմանը. Սամվել Սեւադա. «Հրապարակ»

Հունվար 31,2017 11:47

Ներկայացնենք հայկական մի սերիալից վերցրած արտահայտություններ, որոնք հնչում են փեսայի եւ զոքանչի դիալոգի ընթացքում։ «Ա՜խ, էս ի՜նչ դրախտ ա, ա՛յ պռճկված Կլարա, չմեռար, ջակուզիի մեջ էլ մտար, ո՜նց ա սազում ինձ էս վիճակը, որովհետեւ ես «սվետսկի» եմ, ես ստեղծված եմ հարուստ ապրելու համար, ուխա՜ա՜այ, ջուրն ի՜նչ լավ ա զգում իրան, որ ես պառկել եմ իրա մեջ… Փեսա՛ ջան, վախենում ես գայթակղությանը չդիմանա՞ս… Քեզ նման լկտիի հետ ավելի վատ պիտի վարվեն՝ փեսան՝ զոքանչին»։

«Ես չեմ դիտում հայկական սերիալներ, սակայն, ընդհանուր առմամբ, տեղյակ եմ դրանց բովանդակությանը։ Կարծում եմ, որ դա ուղղակի խայտառակություն է։ Կրիմինալ բովանդակությամբ այդ սերիալները փչացնում են մեր երիտասարդությանը, պատանիներին։ Սպանություններ, սուտ, անհանդուրժողականություն եւ զուգահեռ ներկայացվող սեր, որը հեռու է սեր կոչվելուց։ Այդ սերիալները կարող են համարվել անվտանգ այն հեռուստադիտողների համար, որոնց աշխարհընկալումն ավելի լայն է, սակայն դրանք բացասական ազդեցություն են թողնում այն մարդկանց վրա, որոնք այլ հետաքրքրություններ չունեն։ Այսօր ամբողջ աշխարհում է սերիալարտադրությունը տարածված։

Կան հրաշալի սերիալներ, որոնք ես ինքս դիտում եմ. դրանք ունեն գեղագիտական ճաշակ, ուսուցողական են եւ հետաքրքիր։ Մեր հայկական այսօրվա սերիալները նկարահանված են շատ արագ, սափրագլուխների մասնակցությամբ, եւ դիտելիս հաճախ մտածում ես, որ դրանք նկարվում են հատուկ պատվերով, որպեսզի մարդիկ փակվեն իրենց տներում, դիտեն այդ սերիալները եւ չմասնակցեն հասարակական ու քաղաքական նշանակության որեւէ հարցի լուծմանը։ Ցավում եմ, որ այդ սերիալներում աղավաղվում է նաեւ հայերեն խոսքը։ Իմ արվեստանոց հաճախող շատ երեխաներ խոսում են ժարգոնով, տհաճ արտահայտություններով, որոնք նաեւ այդ սերիալների ազդեցությունն են։ Ես հաճախ ուղղում եմ, սակայն որքան կարող ես ուղղել, չէ՞ որ այդ ժարգոնն արդեն մտել է իրենց տուն»,- անհանգստանում է լուսանկարիչ, բանաստեղծ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սեւադան։

Հայերեն խոսքի աղավաղման օրինակներ հայկական մի սերիալից. «Թո՛ղ էդ տունը հորս ու իրա սիրածի լակոտին մնա…ռա՛դ արա դրանց… փչացածից ի՞նչ կա…թե դժվարանում ես, արի՛, հորս փողերն իրար հետ կուլ տանք… մամա, կարող ա՞ հերս էդ Լոլիտային լոջով սիրել ա… հորդ կյանքում Լոլիտաներն անթիվ են եղել… հեսա սենց կտամ, դարպասախառը կմտնես մեջը…»։

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031