Լրահոս
Օրվա լրահոսը

«Momondo» բրիտանական միջազգային որոնողական համակարգը ճանաչել է Երևանը որպես 2017թ. զբոսաշրջային մատչելի քաղաք

Հունվար 31,2017 12:55

Երևանը, որպես զբոսաշրջային գրավիչ և յուրօրինակ քաղաք, մշտապես հայտնվում է միջազգային տպագիր և էլեկտրոնային մամուլի ուշադրության կենտրոնում: Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ բրիտանական հայտնի www.momondo.co.uk որոնողական համակարգը Երևանը ներառել է 2017թ. մատչելի զբոսաշրջային քաղաքների շարքում:

Հոդվածում առանձնացվել են տարվա 12 ամիսների համար այցելության նախընտրելի քաղաքները: Երևան այցելելու համար խորհուրդ է տրվում ընտրել հունիս ամիսը: Նախընտրելի և մատչելի քաղաքների շարքում են հայտնվել նաև Բուլղարիայի Սոֆիա, ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո, Իռլանդիայի Բելֆաստ, Ուկրաինայի Լվով, Հունաստանի Կալամատա քաղաքները և այլն:

Հեղինակները Երևանում պարտադիր այցելության վայրերից նշել են Հյուսիսային պողոտան, Օպերայի շրջակայքն ու Հանրապետության հրապարակը, ուր այցելուները կարող են հիանալ յուրօրինակ պարող շատրվաններով:

Հոդվածին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ https://www.momondo.co.uk/inspiration/budget-holiday-destinations/ հղումով:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031