Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում Քուվեյթում

Հունվար 31,2017 13:33

Հունվարի 29-ին Քուվեյթի Հայ ազգային վարժարանում տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված միջոցառում, որին մասնակցեց Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀԱԵ Քուվեյթի և Արաբական ծոցի երկրների թեմի առաջնորդ Գերապատիվ Տեր Մասիս Ծայրագույն Վարդապետ Զոփույանը, քուվեյթահայ ազգային մարմինների ներկայացուցիչներ:

Շնորհավորելով ներկաներին՝ դեսպան Բադեյանն իր ողջույնի խոսքում արժևորեց Հայոց պետականության, նրա կայունության ու հզորության համատեքստում ՀՀ զինված ուժերի առանցքային դերակատարությունը և ընդգծեց այն իրողությունը, որ խաղաղության ու զարգացման երաշխավոր Հայոց բանակը համահայկական ակնածանքի ու հպարտության աղբյուր է։

«Առաջնագծում կանգնած հայ զինվորն իրեն առավել ամուր ու անխոցելի է զգում, երբ վստահ է, որ բանակի նկատմամբ կա համընդհանուր միասնականություն, սեր ու պատասխանատվություն»,- մասնավորապես նշեց ՀՀ դեսպանը։

Դեսպան Բադեյանը նաև հատուկ կարևորեց որակյալ կրթության հիմնաքարային դերը ամուր և հզոր զինված ուժերի կայացման գործում:

Միջոցառման մշակութային հատվածում Ազգային վարժարանի սաները ներկայացան երաժշտական և ասմունքի կատարումներով:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031