Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ը Հայաստանը և ԼՂ-ն ճանաչել է «մասնակի ազատ» երկրներ

Հունվար 31,2017 14:48

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը ներկայացրել է «Ազատությունն աշխարհում 2017թ.» զեկույցը, որում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը բնութագրվել են որպես «մասնակի ազատ» երկրներ:

Մասնավորապես, Հայաստանը 45 միավորով համալրել է «մասնակի ազատ» երկրների շարքը, ընդ որում մամուլի ազատությունը երկրում գնահատվել է «ոչ ազատ», իսկ համացանցը համարվել է «ազատ»: Անցյալ տարվա համեմատությամբ Հայաստանի ցուցանիշն անկում է ապրել մեկ միավորով:

Ազատության ինդեքսում առանձնացվել են նաև քաղաքական ու քաղաքացիական ազատությունները վիճելի տարածքներում: Լեռնային Ղարաբաղը այս աղյուսակում 33 միավորով համարվել է «մասնակի ազատ»: Նախորդ տարվա համեմատությամբ Լեռնային Ղարաբաղի ցուցանիշը չի փոխվել:

Տարածաշրջանի երկրներից Վրաստանը 64, Թուրքիան՝ 53 միավորով համարվել են «մասնակի ազատ», իսկ Իրանը (6 միավոր) և Ադրբեջանը (16 միավոր)՝ «ոչ ազատ» երկրներ:

Իրավապաշտպան կազմակերպության զեկույցում 100 բալանոց սանդղակով (1 միավոր՝ ամենաոչ ազատ, 100 միավորը՝ ամենաազատ) գնահատվել է աշխարհի 195 երկրներում քաղաքական և քաղաքացիական ազատությունների մակարդակը: Մասնավորապես, 87 երկիր ճանաչվել են «ազատ», 59 երկիր՝ «մասամբ ազատ», իսկ 49-ը՝ «ոչ ազատ»: Իրավապաշտպանները եկել են այն եզրակացության, որ համաշխարհային կարգի հիմնական սպառնալիքներն են «պոպուլիստները» և «ավտոկրատները»: Այնուամենայնիվ, աշխարհում ազատությունների մակարդակի նվազմանը նպաստել են նաև ժողովրդավարական երկրները, որոնցում նկատվում է պոպուլիզմի աճ:

Ադրբեջանից բացի՝ ոչ ազատ երկրների շարքում են ԵԱՏՄ անդամներ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, ինչպես նաև Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը:

Զեկույցում նշվում է, որ եվրասիական տարածաշրջանը բաժանված է «ժողովրդավարական ուղղվածություն ունեցող» և «ավտոկրատ» երկրների: Նշվում է, որ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան «փորձում են ամրապնդել փխրուն ժողովրդավարական ձեռքբերումները»:

Ամենաազատ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան: Նրան հաջորդում են Նորվեգիան, Շվեդիան, Կանադան և Նիդերլանդները:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031