Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այնպես աղավաղեց պայմանավորվածությունները, որ եռանախագահները դա կոչեցին «այլասերում». ԱԳ նախարար (Տեսանյութ)

Հունվար 31,2017 15:50

«Նախորդ տարին արտաքին քաղաքականության համար լի էր մարտահրավերներով: Կանխեցինք Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ ագրեսիան եւ դրա հետեւանքով ստեղծված իրավիճակը»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարար էդվարդ Նալբանդյանը:

Նա կարեւորեց ՀՀ-ի եւ համանախագահների՝ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Նախարարն անդրադարձավ հարցին, թե իր դիտարկմամբ՝ ինչո՞ւ Ադրբեջանը մինչ օրս չի ստանձնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների պայմանավորվածությունների կատարումը:

«Ադրբեջանը փորձում է խոչընդոտել ՀՀ եւ եռանախագահների գործադրած ջանքերին՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա հարցականի տակ դրեց պայմանավորվածությունները կամ այնպես աղավաղեց դրանք, որ եռանախագահ երկրները դա կոչեցին «այլասերում»: Ստիպված եմ նորից կրկնել, որ Ադրբեջանը պետք է պահպանի հրադադարի ռեժիմը, պետք է անհապաղ իրականացվեն այդ պայմանավորվածությունները՝  միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման եւ ԵԱՀԿ գործող նախագահի գրասենյակի ներկայացուցչի կարողություններն ընդլայնելու վերաբերյալ»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031