Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորվել են սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ տարվող համատեղ աշխատանքները

Հունվար 31,2017 18:01

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել են անցած տարիների ընթացքում նախարարության հետ համագործակցության հիմնական ուղղություններն ու ձեռքբերումները։

Վերարտադրողական առողջության բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակում կատարելագործվել է օրենսդրական դաշտը, հեռավոր և դժվարամատչելի բնակավայրերի հղիների հսկողությունն ապահովելու նպատակով հինգ մարզում ներդրվել է շրջիկ գինեկոլոգիական ծառայություն։ Իսկ 2001թ. ստեղծված «Շտապ մանկաբարձական օգնության» ծառայությունը, որ արագ արձագանքում է մարզերում ծննդօգնության դժվար դեպքերին, նպաստում է մայրական մահացության կրճատմանը։ Իրականացվել են նաև կրթական ծրագրեր։

Կարևորելով սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ տարվող համատեղ աշխատանքները, այդ թվում` օրենսդրական կարգավորումը, Գարիկ Հայրապետյանն անդրադարձել է այս ոլորտում դրական շարունակական արդյունքներին։

Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել մայրական «մազից կախված կրիտիկական դեպքերի» վերլուծության համակարգի ամրապնդման, նոր մեխանիզմների մշակման գործում։

Նախարար Լևոն Ալթունյանի հավանությանն է արժանացել նաև կլինիկական ուղեցույցների մշակման աշխատանքային խմբերի համար Եվրոպայից հրավիրված միջազգային փորձագետի կողմից երկօրյա ուսուցում կազմակերպելու առաջարկը։

Քննարկվել են այլ ոլորտներում ևս հետագա համագործակցությանն առնչվող հարցեր։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031