Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը՝ Ադրբեջանին. «Այդ «լապշան» որեւէ մեկի ականջներից չի ստացվի կախել»

Հունվար 31,2017 19:33

«Այդ «լապշան» որեւէ մեկի ականջներից չի ստացվի կախել»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Չինարիի դիվերսիայի շուրջ Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվությանը, թե հայկական կողմն է նախահարձակ եղել, ավելին՝ սպանել է ադրբեջանական կողմի զինվորին եւ դիակը հասցրել հայկական դիրքեր: Մեկնաբանելով դեպքի առնչությամբ ԵԱՀԿ գրասենյակի՝ բավականին ուշացած հայտարարությունը՝  Նալբանդյանը նշեց. «ԵԱՀԿ համանախագահներն իրականում այս հարցում կասկած չունեն, թե ով է ձեռնարկել դիվերսիան»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի դիվերսանտի դին վերադարձնելու ԵԱՀԿ կոչին, ԱԳ նախարարի խոսքով. «ՀՀ-ն երբեւէ դեմ չի եղել վերադարձմանը, այդ առթիվ Ադրբեջանի հետ որոշակի համաձայնություններ նախկինում էլ եղել են: Բայց հիշեցնեմ հայկական կողմի ուղղաթիռի խոցման դեպքը, երբ հակառակորդը կրակի տակ էր պահում: Հայկական կողմը ստիպված էր համապատասխան գործողություն իրականացնել՝ օդաչուների մասունքները բերելու համար»:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Այդ ո՞ր մարդասիրության մասին են խոսում Ադրբեջանում, երբ դիվերսանտներին հռչակում են ազգային հերոս ու երիտասարդներին կոչ անում հետեւել նրանց օրինակին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031