Հայաստանն առաջին մեդալն ունեցավ ձմեռային Ունիվերսիադաների պատմությունում

Հայաստանն առաջին մեդալն ունեցավ ձմեռային Ունիվերսիադաների պատմությունում

Ալմաթիում մեկնարկած ձմեռային համաշխարհային ուսանողական խաղերի երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, ՖԻՄԱ ակումբի անդամ Սերգեյ Միքայելյանը այսօր բրոնզե մեդալ է նվաճել 10 կմ ազատ ոճ հետապնդումով դահուկավազքում: Աշոցքցի մարզիկը ցույց է տվել 27:04.5 արդյունք:

Սա ձմեռային ունիվերսիադաների պատմության մեջ Հայաստանի առաջին մեդալն է: Մեր երկիրն առաջին անգամ է մասնակցում ուսանողական համաշխարհային ստուգատեսներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ almaty.2017.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք