Տավուշում ովքե՞ր են լինելու «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում

Տավուշում ովքե՞ր են լինելու «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում

Թեեւ ԱԺ պատգամավորների թեկնածուների առաջադրումը փետրվարի 6-ին է մեկնարկելու , սակայն արդեն շրջանառվում են թեկնածուների անուններ:

Նախկինում հայտնել ենք Տավուշի մարզում ՀՀԿ,ՀՅԴ, «Հայկական վերածնունդ (նախկին՝ ՕԵԿ) կուսակցություններից հնարավոր թեկնածուների անունները:

Մեր տեղեկություններով՝  առաջիկա ընտրություններում Տավուշի մարզում «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում ընդգրկվելու են ԲՀԿ Տավուշի տարածքային կառույցների ղեկավարները: Այդ կուսակցության Իջեւանի կազմակերպության ղեկավար, Հայաստանի որսորդմիության Տավուշի մարզային կառույցի ղեկավար Ժիրայր Մելիքսեթյանը մեզ հայտնեց, որ այդ հարցը դեռեւս որոշված չէ:

Դիլիջանի սոցապի նախկին տնօրեն Արմեն Խառատյանը եւ Բերդի պոլիկլինիկայի նախկին տնօրեն Համլետ Ադամյանն, ամենայն հավանականությամբ, կընդգրկեն «Գագիկ Ծառուկյան» դաշինքի ցուցակում:

Մեր տվյալներով՝ այդ ցուցակում կլինի նաեւ Վարուժան Բաբաջանյանը, որը Նոյեմբերյան քաղաքի բնակիչ է, մի քանի լրատվական կայքերի,«Փաստ» օրաթերթի խմբագրական խորհրդի ղեկավարն էր: Նա ընտրություններին մասնակցելու համար օրերս հրաժարվել է այդ լրատվամիջոցների խմբագրական խորհրդի ղեկավարի պաշտոնից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք