Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանի կատակը՝ «Քլինթոնը զղջացել է, որ սոցիոլոգիական հարցումների համար չի դիմել Ադիբեկյանին»

Հունվար 31,2017 23:40

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, այս փուլում ուսումնասիրելով դաշտը, հայտարարել էր, որ ապագա խորհրդարանում ներկայացված կլինեն 5 քաղաքական ուժեր, որոնց թվում չկա «Ելքը»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Ելք» դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կատակեց. «Հիլարի Քլինթոնը զղջացել է, որ սոցիոլոգիական հարցումների համար չի դիմել Ադիբեկյանին, դրա համար էլ չդարձավ ԱՄՆ նախագահ»:

Սասուն Միքայելյանի պատասխանը Գառնիկ Իսագուլյանի քննադատությանը, նրա մոտեցումը ԼՂՀ հարցի շուրջ եւ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալ-չմիանալու մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031