Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ «Միասնություն» շարժումը կձեւավորեն Ծառուկյանի դաշինքը. «Հրապարակ»

Փետրվար 01,2017 10:32

Ծառուկյանի  դաշինքի գաղափարաքարոզչական հարցերով ակտիվ զբաղվում է «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը, որն այս նպատակով իր նախկին գրասենյակից տեղափոխվել է «կանյաչնի» եւ բավականին բարձր կարգավիճակ ունի՝ Ծառուկյանի վստահությունն է վայելում։

Արման Վարդանյանն ասաց, որ բանակցային գործընթացը մոտենում է ավարտին։ «Այժմ նշմարվել են արդեն մի քանի քաղաքական ուժեր եւ «Միասնություն» շարժումը, որոնք էլ կկազմեն Ծառուկյան դաշինքի քաղաքական պլատֆորմը։ Դրանից հետո վերջնականապես կձեւավորվի արդեն նախընտրական շտաբը, որտեղ օֆիցիալ հայտարարումից հետո բոլորը կունենան իրենց գործառույթները»,- ասաց պարոն Վարդանյանը։

Թե ովքեր են կազմելու դաշինքի քաղաքական պլատֆորմը, Վարդանյանն ասաց, որ այս պահին նախնական 5 քաղաքական ուժ եւ մեկ շարժում կձեւավորեն պլատֆորմը. «Դրանք են՝ ԲՀԿ-ն, ՀՀՇ-ն, ՌԱԿ-ը, ՍԴՀԿ-ն եւ «Միասնություն» շարժումը։ Ցանկացողներ՝ միանալու այս պլատֆորմին, հավատացնում եմ Ձեզ, շատ-շատ են։ Սակայն, կարծում եմ, Ծառուկյանի դաշինքը նախնական տեսքով կազմված կլինի այս ուժերից։ Հետագայում չենք բացառում, որ կմիանան այլ ուժեր»։

Պլատֆորմի ձեւավորման համար մոտ օրերս կստորագրվի հուշագիր։ Դրա համար տեղի կունենա պաշտոնական արարողություն։ Ամենայն հավանականությամբ, այն կլինի փետրվարի 2-ին։

Ինչ վերաբերում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի՝ Ծառուկյանի դաշինքի հետ բանակցությունների խզմանը, ապա այս առումով Արման Վարդանյանն ասաց հետեւյալը. «Ստեփան Դեմիրճյանի հետ եղել են քաղաքական կոնսուլտացիաներ, որոնց ես նույնպես ներկա եմ եղել, եւ դրանք կրել են ավելի շատ խորհրդատվական բնույթ։ Ոչ թե եղել են բանակցություններ, եւ մենք չենք կարողացել ընդհանուր եզրեր գտնել, այլ դրանք եղել են խորհրդատվական հանդիպումներ երկրի զարգացման, տեսլականների մասով։ Եվ պարոն Դեմիրճյանը միշտ էլ հանդես է եկել որպես նաեւ ՀԱԿ-ի մաս կազմող քաղաքական ուժ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728