Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի նման բացասական ցուցանիշ վերջին 14 տարում մենք չենք ունեցել. «Հրապարակ»

Փետրվար 02,2017 11:44

2015թ. հանրապետությունից մեկնածների եւ ժամանածների տարբերությունը կազմել է 43,4 հազար։ Նկատենք, որ այս եւ նախորդած տարիների ցուցանիշներին անդրադառնալիս մենք խոսելու ենք բացառապես բացասական սալդոյի մասին, այսինքն՝ երբ մեկնումների թիվը գերազանցում է ժամանումների թվին։ Եվ, ուրեմն, 2014թ. բացասական սալդոն կազմել է 41,7 հազար, 2013թ.՝ 31,2 հազար։ Այլ կերպ՝ 2013թ. այս կողմ արտագաղթողների թվաքանակը մեր երկրից դարձյալ աճում է։

Իսկ եթե ուսումնասիրենք արտագաղթի դինամիկան 2002թ. ի վեր, ապա դարձյալ պիտի փաստենք, որ նման բացասական ցուցանիշ վերջին 14 տարում մենք չենք ունեցել։

Այս ամենը փաստում է շատ հասկանալի եւ պարզ մի իրողության մասին, դա այն է, որ հասարակությունն այլեւս չի վստահում գործող իշխանության խոստումներին եւ վարած քաղաքականությանը ու քանի որ ոչինչ փոխել չի կարողանում, թողնում հեռանում է։

Ցավոք, սա նույնպես բողոքի մի ձեւ է, որի համար չես կարող մեղադրել հարյուր հազարավոր մեր քաղաքացիներին, որոնք օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել՝ իշխանությունների ապաշնորհ ղեկավարման հետեւանքով։ Այսքանից հետո էլ դեռ իշխանությունները լրատվամիջոցներին ու ընդդիմադիր դաշտին են մեղադրում արտագաղթի թեման շահարկելու մեջ։

Նարինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728