Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն որեւէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում, առավել եւս՝ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի դեմ». Շարմազանով

Փետրվար 02,2017 22:25

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դժվարանում է կարծիք հայտնել, թե արդյոք Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանալուց հետո  կդառնա ՀՀԿ-ի հակառակորդն ու կաշխատի այլ քաղաքական ուժերի օգտին:

«Այն գործիչները, որոնք դիմում են գրում ու դուրս գալիս ՀՀԿ-ից, հայտարարում, որ քաղաքականության մեջ են լինելու, բայց ոչ ՀՀԿ-ի հետ, մարդիկ կընտրեն իրենց ճանապարհը, որը մենք կտեսնենք»,- ասաց պարոն Շարմազանովը:

Հարցին, թե ե՞րբ պատրաստ կլինի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Օրենքով սահմանված ժամկետում: Բոլորդ մտահոգվում եք հանրապետականի համար, մի՛ մտահոգվեք, մեր թե՛ համամասնական, թե՛ վարկանիշային ցուցակը լինելու է շատ ներկայանալի եւ ամենաամբիցիոզ»:

Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նախկին ՀՀ ոստիկանապետ եւ Արարատի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանի առջեւ խնդիր է դրվելու, որ սահմանափակի Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը, քանի որ նա ու նրա մտերիմները դուրս եկան ՀՀԿ-ից, պարոն Շարմազանովը պատասխանեց. «ՀՀԿ-ն որեւէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում, առավել եւս նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի դեմ, մենք ընդդեմ չենք, հանուն ենք, անկախ նրանից, թե որ դաշտում կլինեն ձեր նշած հարգարժան գործիչները»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728