Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել. «Ազատություն»

Փետրվար 02,2017 21:11

Զբաղեցնելով Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի պաշտոնը և լինելով քաղծառայող՝ Սեդրակ Սեդրակյանը տարիներ շարունակ զբաղեցրել է նաև «Մարտիկ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը, ինչը «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի խախտում է։

Օրենքում ամրագրված է, որ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից:

«Ազատության» հետ զրույցում Սեդրակ Սեդրակյանն ասաց, որ Պաշտպանության նախարարությունում իր հետագա պաշտոնավարման հարցը կորոշի նախարար Վիգեն Սարգսյանը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, ով ուսումնասիրել է «Մարտիկ» հիմնադրամի գործունեությունը, նկատում է՝ միայն աշխատանքից ազատվելը տվյալ դեպքում բավարար չէ։

«Պիտի պատասխան տան` ինչո՞ւ են խախտել օրենքը: Պաշտպանության նախարարությունը և անձամբ Արթուր Աղաբեկյանը պիտի պատասխանի և բացատրի հասարակությանը, թե ինչու է օրենսդրությունը էս դեպքում ոտնահարվել», – «Ազատության» հետ զրույցում ասաց Բախշյանը:

Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, «Մարտիկ» հիմնադրամի նախագահ Արթուր Աղաբեկյանը ևս ընդունում է, որ խախտում են թույլ տվել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ազատություն» ռ/կի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728