Լրահոս
Օրվա լրահոսը

Զենքը հրաշքով է հայտնաբերվել Արմեն Միքայելյանի գոտկատեղին. Դատարանում ցուցմունք տվեցին Արմենի հարազատները

Փետրվար 02,2017 21:40

Ապօրինի զենք կրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով դատական նիստում այսօր հարցաքննվեցին Միքայելյանի հայրը, քույրն ու կինը: Նրանք բոլորն էլ ականատես են եղել Միքայելյանի բերման ենթարկելու գործընթացին:

Արմեն Միքայելյանի կինը՝ Լիաննա Եդիգարյանը, քույրը՝ Սոնա Միքայելյանն ու հայրը՝ Ռաֆայել Միքայելյանը դատարանում նույն բանը պատմեցին, որ Արմեն Միքայելյանի հետ են եղել դեպքի օրը ու նույնիսկ բերման ենթարկելու պահին:

Վկաների պատմելով, Արմեն Միքայելյանի մոտ հրազեն չի եղել, երբ նրան բերման ենթարկելու պահին ոստիկանները քաշքշում էին, որ ոստիկանական մեքենա նստեցնեն, նրա վերնաշապիկը վերեւ է բարձրացել ու գոտկատեղը, ըստ Արմեն Միքայելյանի հարազատների, տեսանելի է եղել բոլորին՝ այդ թվում իրենց: Արմեն Միքայելյանի հարազատների պատմելով, այն մասում, որտեղից հետագայում հրաշքով հայտնաբերվել է հրազենը բերման ենթարկելու պահին ակնհայտ երեւացել է, որ հրազեն չկա:

Դատական նիստը վկաների հարցաքննությամբ հետաձգվեց: Դատարանը նիստը հետաձգեց, որ պաշտպանական կողմը ժամանակ ունենա գործում առկա ապացույցները օգտագործման համար անճանաչելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի:

Հիշեցնենք, որ Արմեն Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում , ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել 5,6 մմ տրամաչափի օղակավոր բոցավառման փամփուշտներով կրակելու համար ակոսափող հրազեն,իսկ հրազենի պահունակում ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 5,6 մմ տրամաչափի 7 փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 27.07.2016թ Արմեն Միքայելյանի մոտից Մալաթիայի ոստիկանության բաժանմունքում վերջինիս անձնական խուզարկության ժամանակ:

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստում Արմեն Միքայելյանը ցուցմունք էր տվել դատարանում՝ պնդելով որ հրազենն իր գոտկատեղին հայտնվել է ոստիկանների «թեթեւ ձեռքով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728