Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնյակի սպիրտով ցիստեռնը՝ միջպետական ավտոճանապարհի տակ

Փետրվար 02,2017 22:00

Փետրվարի 2-ի առավոտյան Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, Ոսկեպար գյուղի վարչական տարածքում խոշոր բեռնատարների կուտակում կար:

Արտերկրից Հայաստան բեռներ ներկրող «ֆուռերի» շարասյունը կանգնած էր Ոսկեպար գյուղի ոլորաններում: Միջպետական ավտոճանապարհի այդ հատվածը սպասարկում է Նոյեմբերյանի ճանապարհաշինական «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ն:

Այդ ընկերության աշխատողները ճանապարհով երթեւեկությունն ապահովելու համար աղ էին շաղ տվել: Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները՝ բեռներով հանդերձ, մինչեւ 40 տոննա քաշ ունեն, չեն կարողանում վեր բարձրանալ Ադրբեջանի սահմանագոտին շրջանցող ձյունառատ ճանապարհով:

Ոսկեպար գյուղի վարչական տարածքում վրացական պետհամարանիշներով խոշոր բեռնատարը ճանապարհից սահելով ՝ ընկել էր ճամփից դուրս: Բեռնատարի վրացի վարորդն ասաց, որ կոնյակի սպիրտ է տեղափոխում Հայաստան: Փետրվարի 2-ին,ժամը 14-ից արեւից ճանապարհի ձյունը մասամբ հալվեց, «ֆուռերը» հաղթահարեցին միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Կիրանց հատվածը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    կարեւոր այն է որ nկոնյակի սպիրտը չի հոսել…

    (թէ ոչ, կարելի էր ձյունի միջից զայն լափել…
    մսխումը աններելի կ’ըլլար…)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728