Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆրիկայից «սկայպով» միացումը մի լավ զվարճացրեց Գյումրիում գտնվող վարչապետին. (Տեսանյութ)

Փետրվար 03,2017 22:07

Այսօր Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում գործարարների հետ «Կումայրի» արգելոցին վերաբերող ներդրումային ծրագիրը քննարկելիս, նախաձեռնողներից մեկը գործարարներին ոգեւորելու համար առաջարկեց «սկայպով» կապ հաստատել  Աֆրիկայում բնակվող ու համաշխարհային բանկում աշխատող գյումրեցի Աղասի հետ:

Վերջինս սկզբում չգիտեր, որ վարչապետն ու գործարարներն արդեն եկել են Գյումրի, եւ սկսեց, այսպես ասած, տնավարի զրուցել, որ լավ չի լսվում, ե՞րբ է սկսվելու միջոցառումը: Երբ նրան փոխանցեցին, որ միջոցառումը սկսված է, նստածներն էլ իր խոսքին են սպասում, թե ինչ պիտի ասի ու ինչպես  ոգեւորի ներկաներին, Աղասն անկեղծորեն զարմացավ՝ հարցնելով. «Հենց հիմա խոսե՞մ»:

Դահլիճը պոռթկաց ծիծաղից:

Չնայած Աղասին խնդրել էին մի երկու բառով շարադրել իր ասելիքը, սակայն նա՝ առանց շունչը պահելու, ներկայացրեց իր հարազատ քաղաքի՝ Գյումրու պատմությունը, կոլորիտով քաղաք լինելը, քաղաքը զարգացնելու իր տեսլականը: Աղասն այնքան երկար էր խոսում ու այնքան արագ, որ նրան ընդհատել հնարավոր չէր:

Տեսնելով, որ Աղասը կարող է խոսել ամբողջ միջոցառման ընթացքում,  նրան փորձեցին ընդհատել՝ հարցնելով, թե ի վերջո ինչքա՞ն ներդրում կանի Գյումրու զարգացման ծրագրի համար, սակայն Աղասը չէր լսում, կարծես մենախոսում էր:

Դահլիճում նստած վարչապետն ու գործարարները բարձրաձայն ծիծաղում էին: Աղասին մի կերպ կարողացան ընդհատել, որը լսելով հարցը, նշեց, որ ինքը կողմ է համագործակցային ներդրման, ներդրում կանի իր ընկերների  հետ:

Մանրամասները` տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արմինե says:

    Լավ կլիներ ծրագրի մասին լիներ հոդվածը, կարծես թե լրագրության իմաստը լուր տալն է հանրությանը…ոչ մի խոսք չկա միջոցառումից:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728