Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Արմեն Միքայելյանը մեղադրվում է հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելու մեջ

Փետրվար 03,2017 22:20

Վարչական դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Արմեն Միքայելյանի գործով վճիռ կայացնելու:

Հիշեցնենք, որ Ա. Միքայելյանը 2016 թ. մարտի 24-ին մասնակցել է քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ կազմակերպված հավաքին, որի ընթացքում հավաքի որոշ մասնակիցներ, պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը:

Այնուհետև հավաքի մասնակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով:

ՀՀ Ոստիկանությունը պահանջում է վարչական պատասխանատվության ենթարկել հավաքի մասնակցին՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի (Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը) 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Արմեն Միքայելյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի խոսքով, դատարանում չքննարկվեց իրենց ներկայացրած հակընդդեմ հայցը, որն ավելի վաղ վերադարձվել էր, որոշակի շտկումների անհրաժեշտության պատճառով: Հակընդդեմ հայցը ժամանակին այդպես էլ չներկայացվեց դատարան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728