Լրահոս
Օրվա լրահոսը

Առնոլդ Շվարցնեգերը Թվիթերում տեսանյութ է տեղադրել՝ ի պատասխան Դոնալդ Թրամփի կշտամբանքի. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 03,2017 23:33

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ծաղրել է «Ափրենթիս» հեռուստաշոուում իր տեղը զբաղեցրած դերասան Առնոլդ Շվարցնեգերին ցածր վարկանիշի համար: Այն բանից հետո, երբ նախագահը առաջարկել է աղոթել շոուի վարկանիշի համար, դերասանը տեսանյութ է տեղադրել Թվիթերի իր էջում:

Ազգային աղոթքի նախաճաշը ամենամյա մի միջոցառում է, որի ժամանակ նախագահները գովաբանում են կրոնը և եղբայրությունը աշխարհի շուրջ տարբեր երկրների կրոնական, քաղաքական, հասարակական և բիզնեսի ոլորտի առաջնորդների հետ: Նախագահ Թրամփը այս առիթը օգտագործել է իր հյուրերին հիշեցնելու՝ թե 2015 թվականին իր լքած հեռուստատեսային շոուում ինչ մեծ հաջողության էր հասել:

Նախագահ Թրամփն ասում է,- «Մենք մեծ հաջողության հասանք “Ափրենթիս” շոուի ժամանակ, և երբ ես իմ թեկնածությունը դրեցի նախագահի պաշտոնի համար, ստիպված էի թողնել այն: Նրանք ինձ փոխարինելու համար աշխատանքի վերցրին հանրահայտ կինոաստղ՝ Առնոլդ Շվարցնեգերին: Ինչի հետևանքով հաղորդման վարկանիշը կտրուկ իջավ: Եկեք աղոթենք, Առնոլդի վարկանիշի համար»:

Սա առաջին դեպքը չէր, երբ Թրամփը անդրադարձել է շոուի անկում ապրող վարկանիշին: Նախկինում Շվարցնեգերը պատասխանել էր` Թվիթերի իր էջում ընկերական հայտարարություններ տեղադրելով: Սակայն այս անգամ դերասանը տեսանյութ է պատրաստել նախագահի համար:

Շվարցնեգերը տեսանյութում ասում է,- «Դոնալդ, ես հրաշալի գաղափար ունեմ: Ինչու՞ չփոխանակենք մեր աշխատանքները: Քանի որ դու վարկանիշների այդպիսի գիտակ ես, զբաղվիր հեռուստատեսությամբ, ես էլ քո գործով կզբաղվեմ, մարդիկ էլ վերջապես կկարողանան հանգիստ քնել»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728