Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԱՀԿ միջնորդները կարող են մտածել՝ Հուսեյնզադեին հայ գերու հետ փոխանակելու ուղղությամբ». քաղաքագետ (Տեսանյութ)

Փետրվար 06,2017 15:01

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի խոսքով՝ թեեւ Ստեփանակերտում գործում է «Կարմիր Խաչի» գրասենյակ, ադրբեջանցի  գերու փաստն ակտիվացնում է ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում վստահության մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը:

«Նման դեպքերում անհրաժեշտ է նաեւ ԵԱՀԿ-ի եւ միջնորդների ավելի ակտիվ ներգրավվածությունը: Գերիների առնչությամբ նոր խնդիրներ են առաջանում, Ադրբեջանն էլ իր հերթին հնարավոր միջոցներով փորձում է խոչընդոտել ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը»,-«Զարկերակ» մամուլի ակումբում այսօր, անդրադառնալով Թալիշի ուղղությամբ վերջերս հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն փորձին եւ հայկական ուժերի կողմից ադրբեջանցի դիվերսանտին գերեվարելու  միջադեպին, ասաց Սերգեյ Մինասյանը:

Ըստ նրա՝ ԵԱՀԿ միջնորդները կարող են մտածել՝ Էլնուր Հուսեյնզադեին հակառակորդի մոտ գերի պահվող հայ  զինծառայողի հետ փոխանակելու ուղղությամբ:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728