Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Աֆղանստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է 119 մարդ

Փետրվար 06,2017 16:53

Աֆղանստանի Նուրիստան, Բադահշան և Փարվան նահանգներում ձնահոսքի հետևանքով զոհվել է 119, վիրավորվել 89 մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով պաշտոնական տվյալները:

Ձնահոսքերի պատճառ է հանդիսացել երեք օր անդադար տեղացող ձյունը:

Նուրիստանի նահանգապետ  Հաֆիզ Աբդուլ Քայումը հայտնել է, որ ձնահոսքը ծածկել է 500 բնակչություն ունեցող Ասֆա Թոլ գյուղը: Նրա խոսքով՝ աղետի վայրում հայտնաբերվել է 53 զոհ և 22 վիրավոր, մյուս բնակիչները համարվում են անհետ կորած:

Իշխանությունները հայտնում են, որ ձնահոսքերի հետևանքով փակվել են երկրի կարևորագույն, այդ թվում Քաբուլը Քանդահարին կապող ավտոճանապարհները:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728