Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել է շախմատի ԼՂՀ դպրոցականների մրցաշարը

Փետրվար 06,2017 18:20

Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում փետրվարի 6-ին մեկնարկեց  շախմատի ԼՂՀ դպրոցականների մրցաշար, որին մասնակցեցին Քաշաթաղի շրջանի Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1, Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվ., Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվ., Գանձայի, Վակունիսի Վ. Ոսկանյանի անվ. հանրակրթական և Բերձորի մարզական դպրոցները:

Շրջանային մրցաշարի կազմակերպիչ, շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանը տեղեկացրեց, որ մրցաշարը կայանալու է 2 օրում, յուրաքանչյուր դպրոց ներկայացրել է 5 աշակերտ՝ այդ թվում՝ առնվազն 1 աղջիկ: Մրցաշարի գլխավոր մրցավարն է Վակունիսի դպրոցի ուսուցիչ Արշակ Լալայանը:

Ընթացքում զրուցեցի աշակերտների նրանց մարզիչների, մրցավարների հետ: Գլխավոր մրցավարն ասաց՝ կան աշակերտներ, որ լավ ու գրագետ խաղ ցուցադրեցին, կարող են ավելի լավ խաղալ; Կան նաև թույլերը, հիմնականում՝ սկսնակները: Գանձայի դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Ջիվան Թադևոսյանն առաջին խաղում  հաղթեց մրցակցին:

-Եկել եմ, որ հաղթեմ, ասաց Ջիվանը, ով արդեն 3-րդ անգամ է մասնակցում շրջանային փուլի: Դպրոցում լավ է սովորում, դեռ չի որոշել հետագայում ինչ մասնագիտություն է ընտրելու: Երիցվանքի դպրոցի աշակերտներից վեցերորդցի Քնարիկ Խաչատրյանը ցանկանում է շախմատիստ դառնալ, ուստի ձգտում էր հաղթանակով ավարտել խաղը: Շատ է սիրում հայոց պատմություն և մաթեմատիկա առարկաները: Մարզիչ Մերուժան Մարգարյանն ասաց՝ փորձում է այնպես պարապել, որ իր սաների երազանքն իրականանա: Մրցաշարի վերջնական արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին:

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728