Լրահոս
Օրվա լրահոսը

Հ.Յ.Դ. պատուիրակութիւնը մասնակցեցաւ Ընկերվար Միջազգայնականի տարածաշրջանային յանձնախումբի ժողովին

Փետրվար 06,2017 22:22

ԵՐԵՒԱՆ (Հ.Յ.Դ. Մամլոյ դիւան, 2017թ. Փետրուարի 6) – Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախումբի հերթական ժողովը տեղի ունեցաւ Քիշնեւի մէջ, 6 Փետրուարին, Մոլտովայի Դեմոկրատական կուսակցութեան հիւրընկալութեամբ։

Ժողովին մասնակցեցան ներկայացուցիչներ Մոլտովայի, Բելառուսի, Ազրպէյճանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի եւ Հունկարիայի անդամ կուսակցութիւններէն։ Ներկայ էր նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։

Ժողովին մասնակից Հ.Յ.Դ. պատուիրակութեան մաս կը կազմէին Հ.Յ.Դ. Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ եւ յանձնախումբի համանախագահ Արմեն Ռուստամյանը եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ եւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի կեդրոնական գրասենեակի պատասխանատու Կիրոյ Մանոյեանը։

Ժողովը նախագահեցին յանձնախումբի համանախագահներ Մարիօ Նալպանտեանն ու Ալեքսանդրա Դոբոլին (Հունկարիա)։

Ժողովին ողջոյնի խօսքով հանդէս եկաւ Մոլտովայի Դեմոկրատական կուսակցութեան ղեկավար Վլադիմիր Պլահոտնիւկը (Vlad Plahotniuc)։ Ժողովին մասնակցեցան կուսակցութեան պատուոյ նախագահ եւ խորհրդարանի նախկին նախագահ Դումիտրու Դիակովը (Dumitru Diacov)։

Ժողովի օրակարգը կազմուած էր Ընկերվար Միջազգայնականի յառաջիկայ 25-րդ Գոնկրէսի օրակարգի թեմաներու հիման վրայ՝ նպատակ ունենալով այդ թեմաներուն շուրջ կազմակերպութեան բարձրագոյն ժողովի որոշումներու եւ բանաձեւերու մշակման ժամանակ նկատի ունենալ նաեւ տարածաշրջանի տեսակետները։

Հ.Յ.Դ. ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ներկայացուց Հայաստանի վերջին տարուան քաղաքական իրադարձութիւնները՝ սահմանադրական եւ համապատասխան օրէնսդրական փոփոխութիւններէն մինչեւ յառաջկայ խորհրդարանական ընտրութիւններ եւ Հ.Յ.Դ. դերակատարութիւնը այդ գործընթացներուն մէջ։

Ընկերվար Միջազգայնականը (Socialist International) ընկերվար-ժողովրդա-վարական, ընկերվարական եւ աշխատաւորական կուսակցութիւններ համախմբող համաշխարհային կառոյց է, որ կը համախմբէ բոլոր մայրցամաքներէն աւելի քան 130 երկիրներու շուրջ 150 քաղաքական կուսակցութիւններ եւ կազմակերպութիւններ։

Կազմակերպութեան մօտ Հ.Յ.Դ. ներկայացուցիչ Մարիօ Նալպանտեանը կազմակերպության փոխնախագահ է։ Հ.Յ.Դ. համապատասխան կառոյցները լիիրաւ անդամ են Կանանց Ընկերվար Միջազգայնականին (SIW) եւ Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)։

Հ.Յ.Դ. ՄԱՄԼՈՅ ԴԻՒԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728