Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցում լատինատառ հայերենով գրողները խուսափում են լեզվական սխալներից (Տեսանյութ)

Փետրվար 07,2017 14:14

«Շատերը համացանցում գրում են լատինատառ հայերենով՝ ոչ թե այն պատճառով, որ սովոր են լատինատառին, այլ շատերի համար լատինատառ հայերենով հեշտ է սխալներ չանել»,-«Նովոստի-Արմենիա» մամուլի ակումբում այսօր փետրվարի 7-ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնության առնչությամբ ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նրա բնորոշմամբ՝ լատինատառ հայերենը շատ սխալներ «ներում» է, այդ պատճառով շատ օգտատերեր գրում են լատինատառ հայերենով՝ լեզվական սխալներից խուսափելու համար. «Բացի այդ, հայերեն բովանդակությունը համացանցում քիչ է, ՀՀ-ում գիրք կարդում են շատ քիչ: Գրքի վաճառքի տեսանկյունից առաջատար չենք»:

Փորձագետը նկատեց՝ լատինատառ ստեղնաշարով ավելի հեշտ է տպել, բայց դպրոցում աշակերտներին պետք է սովորեցնեն տպել, որպեսզի հետագայում հայատառ գրելու խնդիրը եւս լուծվի. «Ինֆորմատիկայի դասերը պրակտիկայից շատ հեռու են եւ անհրաժեշտ հմտություններ չեն տալիս»:

Մանրամասն ՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728