Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016թ. կատարած աշխատանքները

Փետրվար 07,2017 14:58

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության 2016 թվականի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքների ամփոփիչ նիստը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել կատարած աշխատանքների վերաբերյալ ամփոփիչ զեկույցներով` նշելով, որ ամենօրյա հետևողական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի բնակչության անվտանգության և անհատական պաշտպանության ապահովման ուղղությամբ: Նիստի շրջանակում ներկայացվել են նաև 2017թ. ընթացքում Երևանի փրկարարական վարչության կողմից մայրաքաղաքում նախատեսված ծրագրերն ու աշխատանքները:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շնորհավորելով Դավիթ Տոնոյանին՝ ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ, հաջողություններ է մաղթել նրան պատասխանատու աշխատանքում՝ մեկ անգամ ևս վստահեցնելով, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում աջակցել Երևան քաղաքի փրկարարական վարչությանը մայրաքաղաքի բնակչության անվտանգության ապահովման հարցում:

«Արդեն բարի ավանդույթ է դարձել Երևան քաղաքի փրկարարական վարչության տարեկան աշխատանքների ամփոփիչ նիստը Երևանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացնելը: Եվ համոզված եղեք, պարոն նախարար, որ մենք բարձր ենք գնահատում Ձեր աշխատակիցների մասնագիտական պատրաստվածությունն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ Երևանի քաղաքապետարանի համագործակցությունը, որն իսկապես սերտ է և կարևորված: Այս տարիների ընթացքում վարչության կողմից բարձրացված խնդիրներին Երևանի քաղաքապետարանի կողմից հիմնականում տրվել են լուծումներ, և ուզում եմ վստահեցնել, որ մենք չենք սահմանափակվելու գրանցած արդյունքներով և համատեղ աշխատանքով անելու ենք հնարավորը, որպեսզի այս և հաջորդող տարիներին էլ ավելի ընդլայնենք համագործակցության շրջանակներն ու արձանագրենք նոր հաջողություններ՝ ի բարօրություն Երևանի և մեր համաքաղաքացիների: Շատ կարևոր է այն վստահությունը, որն այսօր ունի Երևանի բնակիչը արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների նկատմամբ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն պատասխանատուներին ու աշխատակիցներին, ովքեր 2016թ. ընթացքում ևս ակտիվ գործունեություն են ծավալել մայրաքաղաքում և բարեխղճորեն կատարել են իրենց աշխատանքը», – նշել է Տարոն Մարգարյանն ու մեկ անգամ ևս վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում գործուն աջակցություն ցուցաբերել Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումներին:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով մշտական աջակցության համար` վստահեցրել է, որ համատեղ արդյունավետ աշխատանքն առաջիկա տարիներին ևս կլինի շարունակական և կընդգրկի նոր ուղղություններ:

Ամփոփիչ նիստի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2016թ. ընթացքում գործունեության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ մի շարք աշխատակիցների պարգևատրել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ներդրած զգալի ավանդի համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Փառքի Խաչ Նոյ» մեդալով:
ՀՀ ԱԻՆ հետ սերտորեն համագործակցելու, ինչպես նաև Երևան քաղաքի բարեկարգման ու բարելավման աշխատանքներում ձեռքբերված հաջողությունների համար Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

Երևանի Ավան, Շենգավիթ, Աջափնյակ, Արաբկիր, Նոր Նորք և Նուբարաշեն վարչական շրջանների ղեկավարներն ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մի շարք ներկայացուցիչներ էլ արժանացել են ՀՀ ԱԻՆ պատվոգրերի:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728