Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզաննա Մուրադյանը՝ Կարինե Պողոսյանի՝ ՀՀԿ-ն լքելու մասին (Տեսանյութ)

Փետրվար 07,2017 19:40

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, որ ՀՀԿ կանայք շատ համերաշխ են: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, հարցին՝ սա նշանակում է՝ արդեն տեղերը բաժանե՞լ եք՝ պատասխանեց.

«Մեր մեջ երբեք վեճ չի եղել: Դա հորինված արտահայտություն է, որ փորձեցին այս տարիների ընթացքում գցել: Մեր համերաշխությունը միշտ կա: Մեր ֆրակցիայի ներսում, կարծում եմ, դուք տեսնում եք այդ կուռ համերաշխությունը»:

Թե կանանցից որեւէ մեկը ռեյտինգային ցուցակով առաջադրվելո՞ւ է՝ նա պատասխանեց, որ չի կարող ասել: Ռուզաննա Մուրադյանը չգիտի՝ ինքն առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ. «Այս պահին որեւէ բան չեմ կարող ասել, որոշումների փուլում ենք»:

Հարցին՝ ցանկություն ունե՞ք առաջադրվելու՝ Ռուզաննա Մուրադյանը պատասխանեց. «Ցանկության մասին էլ չեմ կարող ասել, որովհետեւ դեռ մտածում եմ, մտորում եմ, եւ որոնումների եւ որոշումների փուլը դեռեւս չի ավարտված, հետեւաբար վերջնական ոչինչ չեմ կարող ասել»:

Մեր հարցին՝ ձեր խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը երեկ ասաց, որ «ես իմ գլխու չեմ» ու ես 1 մլն չունեմ, որ տամ ու ռեյտինգայինով առաջադրվեմ, Դուք այդ գումարներից տեղյա՞կ եք, Դուք այդ գումարի համա՞ր է, որ մտորում եք, առաջադրվել-չառաջադրվելու մասին՝ նա պատասխանեց. «Որոշումների փուլում ենք դեռ, որոշումների փուլը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, դա մենք չենք որոշում»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ Կարինե Պողոսյանը, որի հետ խորհրդարանում շատ մտերիմ էիք, ՀՀԿ-ն լքեց, տեղյա՞կ եք պատճառների մասին, ինչո՞ւ որոշեց հեռանալ ՀՀԿ-ից: Նա պատասխանեց, որ ամեն մարդ ինքը պետք է որոշի, թե իրեն, որտեղ է նպատակահարմար լինել այս փուլում: Դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է: Տիկին Մուրադյանը վստահեցրեց, որ Կարինե Պողոսյանը իրենց չի լքել, միայն ՀՀԿ-ն:

Մանրամասները վ՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728