Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ավանեսյան. «Առանց երկմտելու համաձայնեցի Լամոնտ Պիտերսոնի հետ մենամարտին»

Փետրվար 07,2017 22:45

Կիսամիջին  քաշային կարգում WBA-ի ռեգուլյար տիտղոսի տիրակալ, ռուսաստանաբնակ Դավիթ Ավանեսյանը Ցինցինատիում գոտու պաշտպանության մարտ է անցկացնելու ամերիկացի աշխարհի նախկին չեմպիոն Լամոնտ Պիտերսոնի հետ: Մեր հայրենակիցը ռինգում տոնել է 22 հաղթանակ, վերջինը՝ հանրահայտ Շեյն Մոսլիի նկատմամբ:

«Ես առանց երկմտելու համաձայնեցի այս մենամարտին: Պիտերսոնը ճանաչված եւ անհարմար բռնցքամարտիկ է: Բայց Անգլիայում նախապատրաստական մարզումներս ինձ վստահություն են ներշնչում», – հայտարարել է 28-ամյա հայ բռնցքամարտիկը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ allboxing.ru-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728