Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվեցին Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթի արդյունքները․ (Տեսանյութ, ֆոտշարք)

Փետրվար 10,2017 15:50

Փետրվարի 10-ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ամփոփվեցին Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնի շրջանակում իրականացվող երիտասարդ գեղանկարիչների եռօրյա մրցույթի արդյունքները:

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնած փառատոնն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: Սիրո թեմատիկայով կազմակերպված գեղանկարչական աշխատանքների մրցույթի համար սահմանվել էր երեք դրամական մրցանակ (150 հազար, 100 հազար և 50 հազար դրամ): Առաջին տեղը զբաղեցրեց Սոնա Նահապետյանը, երկրորդ տեղը՝  Արամ Մաթեւոսյանը, երրորդ տեղը՝ Լուսինե Սարգսյանը:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, միջոցառումը Սուրբ Սարգսին նվիրված փառատոնի շրջանակներում է, ցուցահանդեսին ներկայացված է 33 մասնակցի 37 աշխատանք, մասնակիցները 16-30 տարեկան են:

Ժյուրիի կազմում պրոֆեսիոնալ նկարիչներ էին, ի թիվս այլոց՝  Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը,  Լեմս Ներսիսյանը, Աշոտ Համբարձումյանը, Խաչիկ Աբրահամյանը:

Պարոն Մանասյանը նշեց, որ հաղթող նկարների հեղինակները կմասնակցեն փետրվարի 11-ին կայանալիք Խաչերթին:

  Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի խոսքը՝ առաջիկա տեսանյութերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728