Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Կշարունակենք ջանքերը՝ ԼՂ հարցում կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ. Իվան Վոլինկին

Փետրվար 10,2017 18:22

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույց է տվել ՏԱՍՍ գործակալությանը, որում խոսել է հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին:

–Իվան Կիրիլովիչ, դիվանագետների խնդիրն է հակամարտությունների կանխումը և կարգավորումը: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրացումից հետո պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու և ԵԱՀԿ դիտորդների թիվն ավելացնելու անհրաժեշտության վերաբերյալ: Ինչպիսի՞ն են այսօր դրանք կյանքի կոչելու հեռանկարները:

–Ինչպես ձեզ հայտնի է, Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը գտնվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պատասխանատվության շրջանակում, որը զբաղվում է հակամարտության կարգավորման համար ուղիներ փնտրելով: Հարցի ոչ ուղղակի ուղեկցումն իրականացվում է համանախագահների ինստիտուտի միջոցով, որոնց թվում, Ռուսաստանից բացի, մտնում են Ֆրանսիան ու ԱՄՆ-ն, որոնք վերջերս փոխեցին իրենց ներկայացուցիչներին: 2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի շփման գծում քառօրյա պատերազմից հետո, որը, ուշադրություն, հնարավոր դարձավ դադարեցնել շնորհիվ Ռուասաստանի կողմից ժամանակին արված միջնորդական միջամտությամբ, համանախագահ երկրների կողմից ձեռնարկվեցին մի շարք քայլեր իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Անցկացվեցին գագաթնաժողովներ Վիեննայում (2016թ. մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20): Ցավոք, մինչ այս պահը միջազգային միջնորդությամբ ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում զինված միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումը և հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության թվի ընդլայնումը չեն իրականացել:

Ավելին, անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին զինված բախումներ տեղի ունեցան արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այդ ժամանակ զոհվեցին հայ զինծառայողներ, հարձակում գործած ադրբեջանցի զինվորներից մեկն էլ սպանվեց Հայաստանի տարածքում: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը հանդես է գալիս Անդրկովկասում հանգստության և կայունության վերադարձի օգտին: Մենք այլընտրանք չենք տեսնում խաղաղ կարգավորմանը, ՄԽ մեր գործընկերների հետ համատեղ մենք կշարունակենք ջանքեր գործադրել՝ կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ:

–Ինչպես է այժմ զարգանում Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը: Արդյո՞ք դրա մեջ փոփոխություններ են մտել կապված 2016թ. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հետ: Արդյո՞ք ծրագրվում է 2017թ. Հայաստանին ռուսական ռազմատեխնիկայի մատակարարման շուրջ նոր պայմանագրեր կնքել:

-Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցությունը կրում է համալիր բնույթ և զարգանում է մեր երկրների միջև միութենական հարաբերությունների հունով:

Պարբերաբար կատարելագործվում է պայմանագրային-իրավական բազան. ինչպես գիտեք, անցյալ տարվա վերջին ստորագրվեց զորքերի միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիր, վերջերս ուժի մեջ մտավ Կովկասյան տարածաշրջանում տարածաշրջանային միավորված ՀՕՊ համակարգերի մասին համաձայնագիրը:

Ռուսական սպառազինության մատակարարման արդիական հարցերը, ինչպես նաև ռուսական և հայկական ձեռնարկությունների պաշտպանական-արդյունաբերական համալիրների միջև համագործակցության զարգացումը պարբերաբար ուսումնասիրվում է ռազմատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի կողմից:

Երևանում ռուսական ռազմատեխնիկայի լավագույն նմուշների ցուցադրության համար լավ հնարավորություն դարձավ Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 առաջին միջազգային ցուցահանդեսը (2016թ. հոկտեմբեր):

–Ապրիլի սկզբին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ դրանց արդյունքում որոշակի փոփոխություններ լինեն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, փոփոխություններ Երևանի արտաքին քաղաքական կուրսում:

2017 թ. ապրիլի 2-ին նախատեսվող ընտրությունները մեզ համար բավականին հետաքրքիր են, քանի որ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելի: Երկրի նոր Ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընդդիմությունը պետք է զբաղեցնի Ազգային ժողովրդի տեղերի ոչ ավել, քան 1/3-ը: Ընդ որում, կարևոր պահ է երկրի խորհրդարանում «կայուն մեծամասնության» երաշխավորումը, որը պետք է ապահովի Հայաստանի քաղաքական գործընթացի չընդհատվածությունը: Հաշվի առնելով այս փաստերը՝ մենք ծանրակշիռ պատճառներ ենք տեսնում, որ Երևանը կարող է կտրականապես փոխել արտաքին քաղաքական կուրսը:

–Հունվարի 24-ին Ռուսաստանի և Հայաստանի վարչապետերը ստորագրեցին համաձայնագիր, որը թույլ է տալիս ռուսներին Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Արդյո՞ք արդեն վերջնական ժամկետներ կան՝ կապված այդ ռեժիմին անցում կատարելու հետ: Ի՞նչ արդյունքներ եք ակնկալում դրա իրականացումից:

– Ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ժամկետները կախված են միջազգային իրավունքով սահմանված ներպետական գործընթացների փոխադարձ իրականացումից: Համապատասխան աշխատանքային հրահանգներն արդեն տրված են երկու կողմերի լիազոր մարմիններին: Փոխադարձ տեղաշարժերի նոր ռեժիմին անցումը, ակնկալվում է, որ զգալիորեն կավելացնի զբոսաշրջային հոսքը Ռուսաստանից Հայաստան և կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների հետագա մշակութային փոխադարձ հարստացմանը:
– Հայաստանը, որը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ, հարաբերություններ է զարգացնում ԵՄ-ի հետ, տարվում են, այդ թվում, բանակցություններ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրման շուրջ: Ժամանակին հետխորհրդային տարածության որոշ երկրների կողմից ԵՄ-ի հետ փոխգործունեության զարգացումն արդեն վնաս հասցրել է ռուսական շահերին: Հնարավո՞ր է արդյոք իրավիճակի այդպիսի զարգացում Հայաստանի դեպքում, արդյոք Ռուսաստանը բավարարված է Երևանի հետ համակարգմամբ՝ կապված ԵՄ-ի հետ համագործակցության հետ:

– Ռուսաստանն ու Հայաստանը իրար կապված են միութենական բնույթի հարաբերություններով, ռուս և հայ ժողովուրդները եղբայրական ժողովուրդներ են: Երկու պետություններն էլ մտնում են ինտեգրացիոն միավորման՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի մեջ, որոնց առաջ նրանց անդամները համապատասխանաբար ունեն տնտեսական և քաղաքական պարտավորություններ: Ելնելով այդ պարտավորությունների առաջնահերթությունից՝բնականաբար, ԵՄ-ի հետ հարաբերություները կառուցվում են ոչ ի վնաս դրանց, և բոլորը դա հիանալի հասկանում են:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728