Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ գաղտնի գրքաՍեր» սիրո տոնին ընդառաջ

Փետրվար 10,2017 20:50

Փետրվարի 10-ին Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ «Բուկինիստ» գրախանութների ցանցը Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ կազմակերպել էր «Իմ գաղտնի գրքաՍեր» խորագիրը կրող նախաձեռնության գրքերի հանձնման արարողությունը:

Փետրվարի 4-9-ը յուրաքանչյուր ոք կարող էր գնալ «Բուկինիստ» գրախանութների ցանկացած մասնաճյուղ, գնել որևէ գիրք և գաղտնի էջանշանի վրա թողնել սիրելիի կոնտակտային տվյալները, որի միջոցով էր գրախանութի աշխատակիցները կկապվեին հասցեատիրոջ հետ և կզգուշացնեին, որ փետրվարի 10-ին կունենան նվեր-գիրք գաղտնի մեկի կողմից:

Գրախանութի PR մենեջեր Անի Ղազարյանը լուսաբանեց  նախաձեռնության նպատակը. «Մեր նպատակն էր միավորել սիրահարներին գրքերի շուրջ: Սա նաև մեկնարկեց «Բուկինիստ» գրախանութների հիմնադրման 85 ամյակի կապակցությամբ այս տարի իրականացվող միջոցառումների մեր շարքը: Փորձելու ենք կապել գրքերը հայկական տոների հետ»:

«Իմ գաղտնի գրքաՍեր» նախաձեռնության իրականացման համար գրախանութների ցանցին աջակցել են նաև  Tea Art Yerevan-ը,  The LOFT-ը, Gourmet Dourme-ն, Armenian Chocolates-ը, Yell Extreme Park-ը, GTex-ը և  Kino Hayastan-ը, որոնք նույնպես նվերներ են տրամադրել գրքասերներին:

Հարցին, թե որ գրքերն են ամենաշատը գնել նախագծի շրջանակներում, Անի Ղազարյանը պատասխանեց. «Ավելի շատ գնել են Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը», Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»-ը, նաև Ջոջո Մոյեսի գրքերն են բավականին վաճառվել: Զավեշտալի էր, որ եղավ նաև մի երիտասարդ, որը 3 գիրք գնեց տարբեր աղջիկների համար»:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728