Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյակերտի համայնքապետը «մաղարիչ» կանի, եթե իր մրցակիցը հաղթի

Փետրվար 12,2017 18:46

Այսօր, Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություն: Ընտրությանը մասնակցում են 2009 թվականից համայնքի ղեկավար Մնացական Գեւորգյանը եւ 25 ամյա Աստղիկ Մկրտչյանը:

Aravot.am-ի հետ զրույցում Մնացական Գեւորգյանը նշեց, որ ընտրություններն ընթանում են նորմալ: Համայնքի ղեկավարը նորից իր թեկնածությունը, իր ասելով առաջադրել է՝ նպատակ ունենալով թերի գործերը ավարտել՝ մասնավորապես գյուղի գազի ներքին ցանցի լրացումը, որը կիսատ է մնացել, խմելու ջրի ցանցի վերանորոգումը, ոռոգման ջրի ցանցի կապիտալ վերանորոգումը, մանկապարտեզի շենքի վերանորոգումը եւ այլն: Պարոն Գեւորգյանը նորմալ է վերաբերվում նաեւ  Աստղիկ Մկրտչյանի մրցակցությունը եւ իր ասելով, եթե նա ընտրվի համայնքի նոր ղեկավար՝ նա  պատրաստ է իր փորձով ու աջակցությունով օգտակար լինել:

Արարատ մարզի Նոյակերտ համայնքում էլ մրցում են 2012 թվականից համայնքի ղեկավար ընտրված՝ ՀՀԿ-ական Հովհաննես Հարությունյանը եւ անկուսակցական Էդվարդ Սարգսյանը:

Մեզ հետ զրույցում Հովհաննես Հարությունյանը նշեց, որ բնակիչների մեծ մասը մասնակցել է ընտրությանը, բայց նա դեռ սպասում է ավարտին. «Վերջին ընտրողը ես պետք է լինեմ, պետք լինի Էդվարդ Սարգսյանի օգտին կքվեարկեմ»:

Հովհաննես Հարությունյանի՝ իր մրցակից Էդվարդ Սարգսյանի ընտրվելու հավանականությունը 30 տոկոս է համարում. «Ես կարող եմ 90 տոկոս ասել իմ անցնելու հավանականությունը, բայց ասում եմ՝ 70, եթե Էդվարդ Սարգսյանը անցնի «մաղարիչը» ես կանեմ»:

Ամենագլխավոր խնդիրը, ինչի համար Հովհաննես Հարությունյանը դարձյալ առաջադրվել է նշեց, համայնքի գլխավոր փողոցի ասֆալտապատումն է. «Իմ ուժերից վեր է, բայց պետք է աշխատեմ՝ անեմ: Մեկ էլ փողոցի լուսավորությունը, ակումբի ներքին հարդարումը, որի մեծ մասը արվել է»:

Վերջում, պարոն Հարությունյանը ավելացրեց, որ եթե նա ինքն իրեն չսիրի, ապա ոչ մեկի չի կարող սիրել:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728