Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ախուրիկում թեկնածուին աջակցող ՀԱԿ անդամները ուզում են այնտեղ «ֆազենդա» ունենա՞լ

Փետրվար 12,2017 21:56

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում եւս ավարտվեց համայնքի ղեկավարի ընտրությունը: Ընտրությանը մասնակցում էին ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը եւ անկուսակցական՝ 27 ամյա Հովհաննես Պողոսյանը:

Aravot.am-ի հետ զրույցում տիկին Գասպարյանը նշեց, որ բնակիչների ակտիվությունը ընտրությանը մեղմ է ասել, քանի որ գրեթե 100 տոկոսանոց մասնակցություն է եղել: Նա իր վերընտրվելու մասին ասաց. « 99 տոկոսով չեմ կարող իմ համայնքի բնակիչների մասին վատը մտածել՝ ինձ թվում է, որ պետք է խնդիր չունենամ»:

Իր մրցակցի՝ Հովհաննես Պողոսյանի մասին խոսելիս՝ ասաց. «Չեմ ուզում նրա մասին որեւէ վատ բան ասել, բայց եթե այդ երիտասարդը ինքնուրույն մտածած լիներ այդ մասին՝ համայնքի ղեկավարի պաշտոնի հավակնություն ունենալու, ապա նման բան չէր անի: Նրան աջակցում են մարզում ՀԱԿ կուսակցության նախագահ Մուրադ Գրիգորյանը եւ իր թիմակիցները, որոնք  Ախուրիկը գողտրիկ մի անկյուն են հաշվում եւ մտածում, որ ամռանը լավ  «ֆազենդա» կունենան այստեղ, եւ ես ցավով կփաստեմ, որ եթե նման բան լինի՝ ես կափսոսամ այս համայնքի համար»:

Տիկին Գասպարյանն էլ ՀՀԿ-ական է, բայց ինչպես նա նշեց, ոչ մի աջակցություն չի ունեցել. «Երեւի թե ի վիճակի էլ չեն աջակցելու, չնայած ի զարմանս ինձ իրենք են ռեյտինգային ցուցակում ինձ առաջադրել, որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու: Բավական է, որ իմ երեւանցի կին գործընկերները լինեն ազգային ժողովում, հարկավոր է այսօր մարզերի դժվարությունները տեսած կինն էլ մտնի խորհրդարան՝ արդեն ժամանակն է»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728