Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը՝ Գյումրիի շրջակա 8  համայնքների գազաֆիկացման հարցին ամենաճշմարտանման բացասական պատասխա՞նն է տվել

Փետրվար 12,2017 22:03

Շիրակի մարզի Ախուրիկ համայնքում այսօր համայնքի ղեկավարի ընտրություններ էր, որին մասնակցում էր համայնքի կին ղեկավար՝ Վարդիթեր Գասպարյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց իր մեծագույն ցանկության մասին՝ այն է, որ գյուղը ունենա նախադպրոցական հաստատություն եւ գազաֆիկացվի Գյումրի քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղը, որտեղ, ըստ նրա,  7 ամիս տեւող ձմեռը լուրջ խնդիր է. «Եթե այլ խնդրով երկրի նախագահին չեմ դիմել, ապա գազաֆիկացման խնդրով, որը միայն Ախուրիկի գերխնդիրը չէ, այլ նաեւ Գյումրին օղակող 8 խոշոր համայնքների, 3 անգամ նախագահին պաշտոնական գրություն եմ ուղարկել, զրուցել եմ, ոչ միայն մեր համայնքի, այլեւ 8 համայնքի անունից, որի համար ինձ լիազորել են»:

Տիկին  Գասպարյանի խոսքերով՝ նախագահի ամենաներկայանալի պետական այրերից ներկայիս վարչապետն է, որը գազաֆիկացման հարցին պատասխանել է, որ նույնիսկ Երեւան քաղաքում այսօր գազ չեն վառում, էլ ի՞նչ եք մտածում գյուղերում գազաֆիկացման մասին, որը բացասական պատասխաններից Վարդիթեր Գասպարյանի համար ամենաճշմարտանմանն է եղել. «Ինձ թվում է, որ իշխանությունների մեծագույն սխալն էր, որ տարիներ առաջ գազաֆիկացում հասցրեցին ծայրամասային համայնքներ՝ Ամասիա եւ Աշոցք, քանի որ այդ համայնքներում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ եւ գազ այդքան չեն օգտագործում, եւ այդ ժամանակվա մարզպետի ամենամեծ սխալն էր, որ այս 8 գյուղերը՝ Գյումրիից 3-5 կիլոմետր հեռավորության վրա գտնվող, մնացել են եւ ձմեռվա ամիսներին այդ բնակիչների վիճակը աղետալի է»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    իսկ տեղում հետագա դրա փոխադրումը ու այլ սպասարկումների համաչ բնակչությանը վաճառվում է 3-4 անգամ ավելի բարձր գներով, մի կողմ թողնելովայն կարեվոր հանգամանքը, որ մարդիկ չունեն որեվէ տեղ աշխատելու ու ապրելու հնարավորություններ…

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728