Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատը նոր խորհրդի կազմ ունի

Փետրվար 12,2017 23:53

ՀՀ փաստաբանների պալատի հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է «ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրություն» օրակարգային հարցով ընդհանուր ժողովի արդյունքները:

Ընդհանուր ժողովին որպես խորհրդի անդամի թեկնածու էր առաջադրվել 39 փաստաբան: ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամի ընտրությունը կրում է վարկանիշային բնույթ և ՀՀ փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն առաջադրված թեկնածուներից վարկանիշային կարգով կարող են խորհրդի անդամ ընտրվել առավել շատ «կողմ» ձայներ ստացած 12 (տասներկու) թեկնածուները:

Համաձայն հաշվիչ հանձնաժողովի 12.02.2017թ. թիվ 1 արձանագրության՝ ժողովին մասնակցելու իրավունք են ունեցել 1780 փաստաբան, ըստ ընտրական ցուցակի ստորագրությունների՝ քվեաթերթիկ են ստացել 1163 փաստաբան:

Պալատի անդամ են ընտրվել 39 թեկնածուներից 12-ը: Նրանք են՝

1. Բաբայան Սիմոն Ալբերտի

2. Առուստամյան Մելանյա Սարգսի

3. Մեժլումյան Կարեն Սուրիկի

4. Ղազարյան Արայիկ Գառնիկի

5. Խուրշուդյան Տիգրան Սուրենի
6. Հարությունյան Հարություն Գագիկի

7. Սարդարյան Կարեն Հեկտորի

8. Սիմոնյան Տարոն Վարդանի

9. Հարությունյան Նելլի Ղուկասի

10. Աղաջանյան Կարապետ Սուրենի

11. Ասատրյան Սեդրակ Գառնիկի

12. Անանյան Հրանտ Սերգեյի

ՀՀ փաստաբանների պալատի նորընտիր խորհրդի անդամներից ութը հանդիսանում են խորհրդի գործող անդամներ, իսկ մյուս չորս անդամները խորհրդի կազմում են ընդգրկվել առաջին անգամ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ փաստաբանների պալատի գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են 2017թ. մարտի 13-ին, ուստի հաշվիչ հանձնաժողովի որոշման համաձայն խորհրդի նոր կազմն իր լիազորությունները կստանձնի 2017թ. մարտի 14-ից:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728